«Ինտեր Մայամիի» հարձակվող Լիոնել Մեսիի թիկնապահ Յասին Չեուկոյին արգելել են հանդիպումների ժամանակ խաղադաշտ դուրս գալ, գրում է Marca-ն:
«Ինձ այլևս թույլ չեն տալիս ԱՄՆ-ում խաղադաշտ մտնել: Ես 7 տարի աշխատել եմ Եվրոպայում: Այդ ընթացքում Լիգա 1-ում ու Չեմպիոնների լիգայում 6 մարդ է խաղադաշտ մտել: Դրանից հետո սկսեցի աշխատել ԱՄՆ-ում և 20 ամսում 16 մարդ մտավ խաղադաշտ: Այդ առումով այստեղ լուրջ խնդիրներ կան: Խնդիրը ես չեմ. թույլ տվեք օգնել Լեոյին:
Ինձ դուր է գալիս MLS-ը և ԿՈՆԿԱԿԱՖ-ը, մենք պետք է միասին աշխատենք: Ես մյուսներից լավը չեմ, բայց այս գործում փորձ ունեմ, որը ձեռք եմ բերել Եվրոպայում»,- ասել է Չեուկոն:
Յասինն ԱՄՆ-ի բանակի նախկին զինվոր է, մարտական փորձ ունի Իրաքում և Աֆղանստանում, բռնցքամարտի ու թաեքվոնդոյի վարպետ է: Նա մասնակցել է MMA-ի մի քանի մենամարտի:
Նախկինում Յասինը խաղադաշտ էր վազում՝ կանգնեցնելու համար այն երկրպագուներին, որոնք վազում էին Մեսիի մոտ:


