Արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսիի՝ ամերիկյան «Ինտեր Մայամի» տեղափոխությունից հետո MLS-ում երկրպագուների հաճախելիության ռեկորդ է գրանցվել, հայտնում է լիգայի պաշտոնական կայքը։
Աշխարհի չեմպիոն Արգենտինայի հավաքականի ավագի նորամուտից հետո կանոնավոր առաջնությունում միջինը մեկ խաղում 22111 երկրպագու է այցելում ստադիոն։ 2022 թվականին խաղերի այցելությունների միջինացված ցուցանիշը կազմում էր 21033, ինչը 2014 թվականից հետո վատագույն ցուցանիշը էր՝ չահաշված կորոնավիրուսի ժամանակահատվածը։
36-ամյա Մեսին «Ինտեր Մայամիի» հետ պայմանագիր է կնքել այս տարվա հուլիսի 15-ին և այս ընթացքում մասնակցել է 14 հանդիպման, խփել 11 գոլ և կատարել 5 գոլային փոխանցում։ Օրերս ավարտվեց MLS-ի կանոնավոր առաջնությունը։ «Ինտեր Մայամին» 34 խաղում վաստակեց 34 միավոր ու Արևելյան կոնֆերենցիայում գրավեց նախավերջին՝ 14-րդ տեղը և չկարողացավ նվաճել փլեյ-օֆֆի ուղեգիր։