Logo

Մեսիի, Սուարեսի և Ալբայի գոլերը. «Ինտեր Մայամին» չի հաղթել

12:17 / 02.06.2024Ֆուտբոլ
null

«Ինտեր Մայամին» MLS-ի կանոնավոր առաջնության 17-րդ տուրում ընդունել է «Սենթ Լուիսին» և գրանցել 3-3 հաշիվը:

Տանտերերի կազմում գոլի հեղինակ են դարձել աստղային հարձակվողներ, արգենտինացի Լիոնել Մեսին և ուրուգվայցի Լուիս Սուարեսը, իսպանացի պաշտպան Ժորդի Ալբան, որը նաև երկու ասիստ է կատարել: Սուարեսը նաև սեփական դարպասն է գրավել:

Խերարդո Մարտինոյի գլխավորած թիմը 35 միավորով մնացել է առաջին տեղում, «Սենթ Լուիսը» 17 միավորով 23-րդն է:

MLS-ի կանոնավոր առաջնություն, 17-րդ տուր

«Ինտեր Մայամի» - «Սենթ Լուիս»՝ 3-3

Լիոնել Մեսի, 25, Լուիս Սուարես, 45+2, Ժորդի Ալբա, 85 - Քրիստոֆեր Դուրկին, 15, Ինդիանա Վասիլև, 41, Լուիս Սուարես, 68 (ինքնագոլ)

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ