Logo

Մեսիի վերականգնման հավանական ժամկետը

Հեղինակ
Ալբերտ Շահինյան
22:53 / 10.10.2022ՍՊՈՐՏ
Լիոնել Մեսի-վերականգման ժամկետ

Ֆրանսիայի գործող չեմպիոն ՊՍԺ-ի ֆրանսիացի գլխավոր մարզիչ Քրիստոֆ Գալտյեն նշել է արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսիի շարք վերադառնալու հավանական ժամկետը:

Հիշեցնենք, որ «Ոսկե գնդակի» 7-ակի դափնեկիրը չի ընդգրկվել Լիսաբոնի «Բենֆիկայի» դեմ Չեմպիոնների լիգայի խմբային փուլի չորրորդ տուրի հանդիպման հայտացուցակում: 

««Բենֆիկայի» դեմ նախորդ խաղի ժամանակ Մեսին անհարմարություն զգաց, այդ պատճառով էլ փոխարինվեց: Սպասվում է, որ նա շարք կվերադառնա «Մարսելի» դեմ խաղից առաջ»,- Գալտյեի խոսքը փոխանցում է ակումբի մամուլի ծառայությունը: 

35-ամյա Մեսին ընթացիկ մրցաշրջանում փարիզյան ակումբի կազմում անցկացրած 13 խաղում դարձել է 8 գոլի ու նույնքան գոլային փոխանցման հեղինակ:

ՊՍԺ - «Բենֆիկա» խաղը կկայանա հոկտեմբերի 11-ին, ՊՍԺ - «Մարսել» հանդիպումը՝ հոկտեմբերի 16-ին: 

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ