Logo

Մեսիի մասնակցությունը հարցականի տակ է U.S. Open Cup-ի եզրափակիչին, Ալբան բաց կթողնի հանդիպումը

20:54 / 26.09.2023Ֆուտբոլ
null

«Ինտեր Մայամիի» արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսին կարող է մասնակցել U.S. Open Cup-ի եզրափակիչին, իսկ իսպանացի պաշտպան Ժորդի Ալբան պատրաստ չէ հանդիպմանը, նախախաղային ասուլիսի ընթացքում հայտնել է ամերիկյան ակումբի գլխավոր մարզիչ Խերարդո Մարտինոն:

«Ոսկե գնդակի» 7-ակի դափնեկիրը «Տորոնտոյի» դեմ MLS-ի կանոնավոր առաջնության խաղում վնասվածքի պատճառով փոխարինվել էր առաջին խաղակեսում:

36-ամյա ֆուտբոլիստի ակումբին միանալուց հետո «Ինտեր Մայամին» անցկացրած 15 խաղում կրել է մեկ պարտություն, իսկ Լիգայի գավաթի եզրափակիչում 11-մետրանոցներով հաղթել է «Նեշվիլին»:

Ամերիկյան ակումբի կազմում Մեսին 13 խաղում դարձել է 12 գոլի և 5 ասիստի հեղինակ:

Հիշեցնենք, որ Լամար Հանթի անվան ԱՄՆ-ի բաց գավաթի եզրափակիչում «Ինտեր Մայամին» հանդիպելու է «Հյուսթոն Դինամոյին»: Խաղի ընթացքին կարող եք հետևել Ֆասթ Սպորտի ուղիղ եթերում՝ սեպտեմբերի 28-ին՝ ժամը 04:30-ին:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա