Logo

Մեսիի խաղաշապիկը կվաճառվի ռեկորդային արժեքով

22:21 / 20.11.2023Ֆուտբոլ
null

Արգենտինայի հավաքականի հարձակվող Լիոնել Մեսիի խաղաշապիկը կհանվի աճուրդի, հայտնում է Daily Mail-ը:

Այդ խաղաշապիկով «Ոսկե գնդակի» 8-ակի դափնեկիրը խաղացել է Մունդիալ-2022-ի եզրափակիչում:

Մասնագետների կարծիքով՝ համազգեստի ամբողջական հավաքածուն կվաճառվի ռեկորդային 10 միլիոն դոլարով:

Աճուրդը կարող է գերազանցել 2022-ի ցուցանիշը, երբ Մայքլ Ջորդանի՝ NBA-98-ի եզրափակիչի շապիկը վաճառվեց 10.1 միլիոն դոլարով:

Առայժմ ամենաթանկարժեք ֆուտբոլային համազգեստը համարվում է Դիեգո Մարադոնայի խաղաշապիկը (8.85 միլիոն դոլար), որով լեգենդար արգենտինացին խաղացել էր Մունդիալ-86-ի քառորդ եզրափակիչում

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ