Աշխարհի չեմպիոն Արգենտինայի հավաքականի հարձակվող Լիոնել Մեսիի խաղաշապիկների հավաքածուն Նյու Յորքի Sotheby’s աճուրդում վաճառվել է 7 միլիոն 8 հարյուր 3000 դոլարով, հայտնում է Daily Mail-ը:
Հավաքածուն բաղկացած է 6 խաղաշապիկից, որոնցով Մեսին խաղացել է 2022թ․ աշխարհի առաջնության խմբային փուլի 2 խաղում, 1/8 եզրափակիչում, քառորդ եզրափակիչում, կիսաեզրափակիչում ու եզրափակիչի առաջին խաղակեսում։ Վաճառքի վերջնական գինը գոյացել է աճուրդի ավարտից րոպեներ առաջ՝ 6,5 միլիոն դոլարից հասնելով 7 միլիոն 8 հարյուր 3000 դոլարի:
Ամերիկյան «Ինտեր Մայամիի» 36-ամյա ֆուտբոլիստի մարզաշապիկների վաճառքից ստացված հասույթի մի մասը կուղղվի բարեգործությանը:
Հիշեցնենք, որ պատմության մեջ ամենաթանկ սպորտային իրը շարունակում է մնալ Մայքլ Ջորդանի՝ 1998 թվականի NBA-ի եզրափակիչ շարքի առաջին խաղի մարզաշապիկը, որն աճուրդում վաճառվել էր 8,1 միլիոն ֆունտ ստերլինգով։