ԿՈՆԿԱԿԱՖ-ի Չեմպիոնների գավաթի խաղարկության 1/16 եզրափակիչում կայացած «Կանզաս Սիթի» – «Ինտեր Մայամի» (0-1) առաջին խաղից հետո հանդիպման մրցավարը Լիոնել Մեսիից խաղաշապիկ է խնդրել, հայտնում է ESPN-ը:
Խաղի միակ գոլի հեղինակը խոստացել է մեքսիկացի մրցավար Մարկո Անտոնիո Օրտիս Նավային տալ իր խաղաշապիկը, բայց հանդերձարանի մոտ: Այդ պահին օդի ջերմաստիճանը եղել է -16, և արգենտինացին խուսափել է ավելի շատ մրսելուց:
2022 թվականի աշխարհի չեմպիոնն իր խոստումը կատարել է և հանդերձարան մտնելուց առաջ մեքսիկացի մրցավարին նվիրել է իր խաղաշապիկը: