Լա լիգայի 5-րդ տուրի «Բարսելոնա» – «Բետիս» խաղում (5:0) Ֆերան Տորեսը գոլի հեղինակ դարձավ տուգանային հարվածով:
62-րդ րոպեին իսպանացի հարձակվողը ցածրից հարվածեց պատ կազմած ֆուտբոլիստների կողքով և գրավեց դարպասը:
Կատալոնական ակումբում նախորդ անգամ տուգանայինից գոլ խփել էր Լիոնել Մեսին՝ 2021 թվականի մայիսին: Այժմ ամերիկյան «Ինտեր Մայամիում» խաղացող արգենտինացի հարձակվողը «Բլաուգրանայի» կազմում տուգանայինից 47 գոլ է գրանցել:
Ֆերան Տորեսի համար դա կարիերայի առաջին գոլն էր տուգանային հարվածով: