Ֆրանսիական ՊՍԺ-ի արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսիի հայրը՝ Խորխեն, որը նաև ֆուտբոլիստի գործակալն է, մեկնել է Բարսելոնա: Այդ մասին սոցցանցերում հայտնել է լրագրող Ժերար Ռոմերոն:
Ըստ աղբյուրի՝ աշխարհի չեմպիոնի հայրն ու փարիզյան ակումբի ղեկավարները ձախողված բանակցություններ են ունեցել նոր պայմանագիր կնքելու շուրջ: «Ոսկե գնդակի» 7-ակի դափնեկրի պայմանագրի ժամկետը լրանում է հունիսի 30-ին:
Ավելի վաղ հաղորդվում էր, որ ՊՍԺ-ի հետ նոր պայմանագիր չկնքելու դեպքում Մեսին կարող է վերադառնալ կատալոնական «Բարսելոնա»:
Հիշեցնենք, որ 35-ամյա ֆուտբոլիստը «Բարսելոնայի» պատմության լավագույն ռմբարկուն է: Արգենտինայի հավաքականի ավագը կատալոնական գրանդի գլխավոր թիմում խաղացել էր 2005-2021 թվականներին: Նա 2021 թվականից է խաղում ՊՍԺ-ում։