MLS-ի կանոնավոր առաջնությունում ամերիկյան «Ինտեր Մայամին» 2-1 հաշվով կամային հաղթանակ է տարել «Ատլանտայի» դեմ արտագնա խաղում։
Հյուրերից ամբողջ հանդիպմանը մասնակցել է «Ոսկե գնդակի» 8-ակի դափնեկիր Լիոնել Մեսին, որը 20-րդ րոպեին գրավել է մրցակցի դարպասը՝ խփելով կարիերայի 854-րդ գոլը։
89-րդ րոպեին «Ինտեր Մայամիի» հաղթական ասիստը կատարել է «Բարսելոնայի» և Իսպանիայի ազգային հավաքականի նախկին պաշտպան Ժորդի Ալբան` օգնելով գոլով աչքի ընկնել 34-ամյա վինգեր Ֆաֆա Պիկոյին։
Խավիեր Մասկերանոյի գլխավորած թիմը միավորների քանակը հասցրել է 10-ի և առաջին տեղում է Արևելյան կոնֆերենցիայում։ «Ատլանտան» ունի 4 միավոր և նույն գոտում 12-րդն է։
MLS, կանոնավոր առաջնություն
«Ատլանտա» - «Ինտեր Մայամի»` 1-2
Էմանուել Լաթե Լատ, 11 - Լիոնել Մեսի, 20, Ֆաֆա Պիկո, 89