«Ինտեր Մայամին» դուրս է եկել MLS-ի կիսաեզրափակիչ։
Ֆիլադելֆիա նահանգը ներկայացնող ակումբը քառորդ եզրափակիչում հյուրընկալվելիս 4-0 հաշվով հաղթել է «Ցինցինատիին»։
Խավիեր Մասկերանոյի գլխավորած թիմից մեկ գոլ ու երեք ասիստ է գրանցել Լիոնել Մեսին։
«Ինտեր Մայամին» կիսաեզրափակիչում նոյեմբերի 30-ին տնային խաղում կմրցի «Նյու Յորք Սիթիի» դեմ, մեկնարկը` ժամը 01:00-ին։
MLS, քառորդ եզրափակիչ
«Ցինցինատի» - «Ինտեր Մայամի»` 0-4
Լիոնել Մեսի, 19, Մատեո Սիլվետի, 57, Տադեո Ալենդե, 62, 74


