MLS-ի կանոնավոր առաջնության հերթական տուրում ամերիկյան «Ինտեր Մայամին» 1-1 հաշվով է ավարտել «Շարլոտի» դեմ տնային հանդիպումը։
Խերարդո Մարտինոյի գլխավորած թիմի պատասխան գոլը խփել է արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսին։ «Ոսկե գնդակի» 8-ակի դափնեկիրն աչքի է ընկել տպավորիչ հարվածով և 15-րդ գոլը խփել ընթացիկ առաջնությունում:
It just had to be him 🐐 💥 pic.twitter.com/hX0cuCd3E6
— Inter Miami CF (@InterMiamiCF) September 29, 2024
«Ինտեր Մայամիի» կազմում խաղին մասնակցել են նաև «Բարսելոնայի» նախկին ֆուտբոլիստներ Լուիս Սուարեսը, Սերխիո Բուսկետսն ու Ժորդի Ալբան։
«Ինտեր Մայամին» 31 խաղից հետո 65 միավորով Արևելյան կոնֆերենցիայի առաջատարն է, «Շարլոտը» 42 միավորով 7-րդն է:
MLS-ի կանոնավոր առաջնություն, 27-րդ տուր
«Ինտեր Մայամի» - «Շարլոտ»` 1-1
Լիոնել Մեսի, 67 – Կարոլ Սվիդերսկի, 57