Ամերիկյան «Ինտեր Մայամին» հաղթել է ԱՄՆ-ի և Մեքսիկայի լիգաների գավաթի խաղարկությունում՝ նվաճելով ակումբի պատմության մեջ առաջին տիտղոսը։
Եզրափակիչում «Ինտեր Մայամին» հետխաղյա 11-մետրանոցներով հաղթել է ամերիկյան «Նեշվիլին»։
Խաղի հիմնական ժամանակն ավարտվել է 1-1 հաշվով։ 23-րդ րոպեին աշխարհի չեմպիոն Արգենտինայի հավաքականի հարձակվող Լիոնել Մեսին առաջ է մղել «Ինտեր Մայամիին»՝ գոլի հեղինակ դառնալով 7-րդ խաղում անընդմեջ։
53-րդ րոպեին «Նեշվիլի» պատասխան գոլը խփել է ամերիկացի հարձակվող Ֆաֆա Պիկոն։
Հետխաղա 11-մետրանոցներով Մայամիի թիմը հաղթել է 10-9 հաշվով։ 36-ամյա Մեսին ու «Ինտեր Մայամիի» մյուս նորեկներ Սերխիո Բուսկետսը և Ժորդի Ալբան դիպուկ են հարվածել։
Լիոնել Մեսին նվաճել է կարիերայի 44-րդ տիտղոսը ու դարձել ֆուտբոլի պատմության ամենատիտղոսակիր խաղացողը՝ գերազանցելով բրազիլացի պաշտպան Դանիել Ալվեսի ռեկորդը։ «Ոսկե գնդակի» 7-ակի դափնեկիրը ԱՄՆ-ի և Մեքսիկայի լիգաների գավաթի խաղարկության 7 խաղում խփեց 10 գոլ ու ճանաչվեց մրցաշարի լավագույն ռմբարկու ու ֆուտբոլիստ։
🏆 TODOS JUNTOS 🏆 pic.twitter.com/tkcKKanjAs
— Inter Miami CF (@InterMiamiCF) August 20, 2023