Լիոնել Մեսին ֆուտբոլի պատմության ամենաշատ գոլային փոխանցում կատարած խաղացողն է:
Ամերիկյան «Ինտեր Մայամիի» արգենտինացի հարձակվողը «Նյու Յորք Սիթիի» դեմ MLS-ի Արևելյան կոնֆերենցիայի եզրափակիչում կարիերայի 405-րդ ասիստն է կատարել: 38-ամյա Մեսին շրջանցել է լեգենդար Ֆերենց Պուշկաշին և դարձել բացարձակ ռեկորդակիր:
🚨 Official: Lionel Messi becomes the player with most assists in football history.
— Fabrizio Romano (@FabrizioRomano) November 30, 2025
🥇 Leo Messi — 4️⃣0️⃣5️⃣
🥈 Ferenc Puskas — 4️⃣0️⃣4️⃣
🥉 Pelé — 3️⃣6️⃣9️⃣ pic.twitter.com/C1OPMmNK01
Հիշեցնենք, որ Խավյեր Մասկերանոյի գլխավորած թիմը հաղթել էր 5-1 հաշվով և նվաճել չեմպիոնական տիտղոսը:
Դեկտեմբերի 6-ին էլ «Ինտեր Մայամին» MLS-ի եզրափակիչում կմրցի Արևմտյան կոնֆերենցիայի չեմպիոն «Վանկուվերի», որտեղ հանդես է գալիս լեգենդար Թոմաս Մյուլերը:


