Logo

Մեսիի եղբայրը ներողություն է խնդրել

12:15 / 09.02.2023Ֆուտբոլ
null

Ֆրանսիայի չեմպիոն ՊՍԺ-ի արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսիի ավագ եղբայր Մաթյասը սոցցանցերում ներողություն է խնդրել աշխարհի չեմպիոնի նախորդ ակումբի՝ կատալոնական «Բարսելոնայի» մասին սկանդալային հարցազրույցի համար:

«Ես միայն կատակեցի տղայիս ու ընկերներիս հետ։ Ինչպե՞ս կարող եմ այդպես մտածել այնպիսի մեծ ակումբի մասին, ինչպիսին «Բարսելոնան» է և նրա պատմության մասին: Այս ակումբը մեզ շատ բան տվեց՝ թե՛ իմ ընտանիքին, թե՛ Լեոյին։ Մեզ համար Կատալոնիան մեր երկրորդ տունն է, և դա բոլորը գիտեն։ Շատ եմ ցավում և ներողություն եմ խնդրում բոլորից, հատկապես՝ «Բարսելոնայի» երկրպագուներից»,- գրել է Մաթյաս Մեսին։

«Ոսկե գնդակի» 7-ակի դափնեկրի եղբոր սկանդալային հարցազրույցը

«Լեոն կվերադառնա՞ «Բարսելոնա», սա հեշտ հարց է։ Հիշում եմ՝ Բարսելոնայի թերթերից մեկի վերնագիրը՝ «Մեսին պետք է վերադառնա «Բարսելոնա»»: Ես կավելացնեի՝ «Հա-հա, մենք չենք վերադառնա «Բարսելոնա», և եթե վերադառնանք, մանրակրկիտ մաքրում կանենք: Այդ թվում՝ հեռացնելով անշնորհակալ Լապորտային:

Ինձ համար «Բարսելոնան» հայտնի դարձավ միայն Մեսիի շնորհիվ։ «Ռեալն» արդեն հայտնի էր: Յուրաքանչյուրը, որը հնարավորություն ունի այցելել Բարսելոնա և տեսնել ակումբի թանգարանը, կհասկանա, որ «Բարսելոնայի» թանգարանը Մեսիի թանգարանն է:

Երկրպագուները պետք է փողոց դուրս գային՝ պահանջելով, որ Լապորտան հեռանա, իսկ Մեսին մնա։ Իսպանացիները դավաճաններ են»:

Հիշեցնենք, որ 35-ամյա ֆուտբոլիստը «Բարսելոնայի» գույները պաշտպանել էր 2005-2021 թվականներին՝ 778 խաղում խփած 672 գոլով դառնալով ակումբի պատմության լավագույն ռմբարկուն:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ