Ամերիկյան «Ինտեր Մայամին» հսկայական շահույթ է ունեցել աշխարհի չեմպիոն Արգենտինայի հավաքականի հարձակվող Լիոնել Մեսիի հետ պայմանագիր կնքելուց հետո։
Boardroom-ի համաձայն՝ մեկ ամսվա ընթացքում «Ինտեր Մայամին» 265 միլիոն դոլար է վաստակել խաղերի տոմսերի վաճառքից։ Apple TV-ում ամերիկյան ակումբի հետևորդների թիվն ավելացել է 300 հազարով, ինչը թույլ է տվել ունենալ 29 միլիոն 700 հազար դոլար եկամուտ։ Ստացվում է, որ մեկ ամսում Մեսին MLS-ը ներկայացնող ակումբին հարստացրել է շուրջ 300 միլիոն դոլարով։
Հիշեցնենք, որ «Ոսկե գնդակի» յոթակի դափնեկիրն այս ամռանն էր ազատ գործակալի կարգավիճակում հեռացել ֆրանսիական ՊՍԺ-ից ու միացել «Ինտեր Մայամիին», որի կազմում անցկացրած 9 խաղում դարձել է 11 գոլի և 3 գոլային փոխանցման հեղինակ: Այս ամռանն ամերիկյան ակումբին էին միացել նաև կատալոնական «Բարսելոնայում» Մեսիի նախկին թիմակիցներ Սերխիո Բուսկետսը և Ժորդի Ալբան։
Օրեր առաջ 36-ամյա Մեսին «Ինտեր Մայամիին» օգնել էր նվաճել ակումբի պատմության առաջին տիտղոսը, իսկ արգենտինացին դարձել էր ֆուտբոլի պատմության ամենատիտղոսակիր խաղացողը։