«Ինտեր Մայամին» MLS-ի կանոնավոր առաջնության 10-րդ տուրում հյուրընկալվելիս 4-1 հաշվով հաղթել է «Նյու Ինգլենդին»:
Դուբլի հեղինակ է դարձել «Ոսկե գնդակի» 8-ակի դափնեկիր, արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսին: Մեկական գոլ էլ խփել են ուրուգվայցի հարձակվող Լուիս Սուարեսն ու ամերիկացի կիսապաշտպան Բենյամին Կրեմասչին: Սուարեսին գոլային փոխանցում է կատարել Մեսին:
«Ինտեր Մայամին» 21 միավորով առաջատարն է, «Նյու Ինգլենդը» չորս միավորով վերջին՝ 29-րդ տեղում է:
MLS-ի կանոնավոր առաջնություն, 10-րդ տուր
«Նյու Ինգլենդ» - «Ինտեր Մայամի»՝ 1-4
Տոմաս Չանքելեյ, 1 - Լիոնել Մեսի, 32, 67, Բենյամին Կրեմասչի, 83, Լուիս Սուարես, 88