«Ինտեր Մայամին» MLS-ի կանոնավոր առաջնության 33-րդ տուրում ընդունել է «Ատլանտա Յունայթեդին» և հաղթել 4-0 հաշվով:
Դուբլ է գրանցել Լիոնել Մեսին, մեկական գոլ էլ խփել են Ժորդի Ալբան ու Լուիս Սուարեսը: Մեսին ու Ալբան նաև մեկական ասիստ են կատարել:
Խավյեր Մասկերանոյի գլխավորած թիմը 62 միավորով չորրորդն է, «Ատլանտան»` 27 միավորով 29-րդը:
MLS-ի կանոնավոր առաջնություն, 33-րդ տուր
«Ինտեր Մայամի» - «Ատլանտա Յունայթեդ»` 4-0
Լիոնել Մեսի, 39, 87, Ժորդի Ալբա, 52, Լուիս Սուարես, 61


