«Ինտեր Մայամին» MLS-ի փլեյ-օֆֆի առաջին խաղում տանը 3-1 հաշվով հաղթել է «Նեշվիլին»։
Ֆլորիդա նահանգը ներկայացնող ակումբից երկու գոլ ու մեկ ասիստ է գրանցել «Ոսկե գնդակի» 8-ակի դափնեկիր Լիոնել Մեսին։
1/8 եզրափակիչի պատասխան հանդիպումն ակումբները կանցկացնեն նոյեմբերի 2-ին, մեկնարկը` ժամը 03:30-ին։ Դիմակայությունում կհաղթի առաջինը երկու հաղթանակ տարած թիմը։
MLS, 1/8 եզրափակիչ, առաջին հանդիպում
«Ինտեր Մայամի» - «Նեշվիլ»` 3-1
Լիոնել Մեսի, 19, 90+6, Տադեո Ալենդե, 62 - Հանի Մուխտար, 90+11


