Logo

Մեսիի չկայացած վերադարձը վերջ է տվել Մարոկկոյի հավաքականի ֆուտբոլիստի երազանքին

16:52 / 27.06.2023Ֆուտբոլ
null

Իսպանիայի չեմպիոն «Բարսելոնան» հրաժարվել է իտալական «Ֆիորենտինայի» մարոկկացի կիսապաշտպան Սոֆյան Ամրաբատի տրանսֆերային իրավունքը գնելու մտքից:

Diario Sport-ի տեղեկություններով, նախատեսվում էր 26-ամյա ֆուտբոլիստին ձեռք բերել աշխարհի նորընծա չեմպիոն Արգենտինայի հավաքականի ավագ Լիոնել Մեսիի հետ խաղային սխեմայում ընդգրկելու համար, սակայն վերջինս հրաժարվեց վերադառնալ կատալոնական ակումբ և տեղափոխվեց ամերիկյան «Ինտեր Մայամի»: «Բարսելոնայի» մարզչական շտաբը կարծում էր, որ Ամրաբատը մեծ ծավալի աշխատանք կկատարի կիսապաշտպանությունում, իսկ «Ոսկե գնդակի» 7-ակի դափնեկիրն ազատված կլինի պաշտպանողական գործողություններից:

Մարոկկոյի ազգային հավաքականի ֆուտբոլիստը բազմիցս հայտարարել էր, որ երազում է հագնել կատալոնական ակումբի մարզաշապիկը: Նրա ծառայություններով հետաքրքրված են նաև ֆրանսիական ՊՍԺ-ն, անգլիական «Մանչեսթեր Յունայթեդը», Մյունխենի «Բավարիան» ու Մադրիդի «Աթլետիկոն»:

Իտալիայի ավարտված առաջնությունում Ամրաբատը մասնակցել էր 49 հանդիպման, կատարել է 1 գոլային փոխանցում:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ