Logo

Մեսիի ասիստներն ու «Ինտեր Մայամիի» ոչ-ոքին

10:51 / 23.02.2025Ֆուտբոլ
null

Մեկնարկել է MLS-ի կանոնավոր առաջնության նոր մրցաշրջանը, որի առաջին խաղում «Ինտեր Մայամին» սեփական դաշտում գոլառատ ոչ-ոքի է գրանցել «Նյու Յորք Սիթիի» հետ` 2-2։

Տանտերերից երկու ասիստ է կատարել «Ոսկե գնդակի» 8-ակի դափնեկիր Լիոնել Մեսին, որն օգնել է գոլով աչքի ընկնել Տոմաս Ավիլեսին ու Տելասկո Սեգովիային։ Վերջինն իր թիմին պարտությունից փրկել է ավելացված 10-րդ րոպեին։

«Ինտեր Մայամին» 23-րդ րոպեից խաղում էր 10 ֆուտբոլիստով. վերջին հույսի խախտման համար դաշտից հեռացվել էր Ավիլեսը։

MLS, կանոնավոր առաջնություն

«Ինտեր Մայամի» - «Նյու Յորք Սիթի»` 2-2

Տոմաս Ավիլես, 5, Տելասկո Սեգովիա, 90+10 - Միտյա Իլենիչ, 26, Ալոնսո Մարտինես, 55

Հեռացում` Տոմաս Ավիլես, 23 («Ինտեր Մայամի»)

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ