Արգենտինայի հավաքականի ավագ, ամերիկյան «Ինտեր Մայամիի» հարձակվող Լիոնել Մեսին MLS-ի ամենաբարձր վարձատրվող ֆուտբոլիստն է։
O Tempo-ն գրում է, որ 36-ամյա արգենտինացին ամսական վաստակում է 1,6 միլիոն, իսկ տարեկան` 19,2 միլիոն եվրո աշխատավարձ։
Հիշեցնենք, որ աշխարհի չեմպիոնը 2023 թ. ամռանն է ազատ գործակալի կարգավիճակում տեղափոխել «Ինտեր Մայամի», որի կազմում անցկացրած 20 խաղում խփել է 17 գոլ, կատարել 7 արդյունավետ փոխանցում։ Մեսիի պայմանագիրը նախատեսված է մինչև 2025թ. ամառ:


