Logo

Մեսիի 800-րդ գոլն ու Արգենտինայի հավաքականի հաղթանակը (տեսանյութ, ֆոտո)

09:58 / 24.03.2023Ֆուտբոլ
null

Ֆուտբոլի Արգենտինայի հավաքականն առաջին խաղն է անցկացրել աշխարհի չեմպիոնի կարգավիճակում։ Բուենոս Այրեսում կայացած ընկերական խաղում Լիոնել Սկալոնիի գլխավորած թիմը մրցել է Պանամայի հավաքականի հետ ու հաղթել 2-0 հաշվով։

Արգենտինացիները երկու գոլերը խփել են խաղի վերջնամասում։ 78-րդ րոպեին հաշիվը բացել է ամերիկյան «Ատլանտա Յունայթեդի» 21-ամյա կիսապաշտպան Տիագո Ալմադան, իսկ խաղի վերջակետը դրել է ֆրանսիական ՊՍԺ-ի հարձակվող Լիոնել Մեսին։ Արգենտինայի հավաքականի ավագը դարպասը գրավել է տուգանային հարվածով՝ խփելով կարիերայի 800-րդ գոլը։

35-ամյա Մեսին 800 գոլերից 701-ը խփել է ակումբային մակարդակում, 99-ը՝ հավաքականում։

Արգենտինայի հավաքականը հաջորդ ընկերական խաղը կանցկացնի մարտի 27-ին՝ մրցելով Կյուրասաոյի թիմի հետ։

Ընկերական հանդիպում

Արգենտինա – Պանամա՝ 2-0

Տիագո Ալմադա, 78, Լիոնել Մեսի, 89

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա