Logo

Մեսի. «Որդիներս հետևում են Մբապեի, Վինիսիուսի, Հոլանդի, Լևանդովսկիի, Յամալի խաղին, բայց չեն փորձում նմանվել նրանց»

16:12 / 20.04.2025• Ֆուտբոլ
null

Ամերիկյան «Ինտեր Մայամիի» և Արգենտինայի հավաքականի լեգենդար հարձակվող Լիոնել Մեսին նշել է, թե իր որդիները, որ ֆուտբոլիստների խաղին են սիրում հետևել, հաղորդում է Ole-ն:

«Նրանք չեն փորձում նմանվել որևէ մեկին, բայց հետևում են բոլորին: Նրանք խոսում են Մբապեի, Վինիսիուսի, Հոլանդի, Լևանդովսկիի, Յամալի մասին: Հետևում են նրանց խաղին, բայց առանց նրանց նմանվելու ցանկության:

Տիագոն ամենախոհեմն է, կազմակերպիչը: Մատեոն հարձակվող է, սիրում է գոլեր խփել, բայց միևնույն ժամանակ նա շատ խելացի է խաղում: Չիրոն ավելի պայթյունավտանգ է, ավելի հարձակողական: Այդ առումով նրանք շատ տարբեր են: Ես բախտավոր եմ, որ վայելում եմ նրանց խաղը»,- ասել է Մեսին:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ