MLS-ը ներկայացնող ամերիկյան «Ինտեր Մայամիի» հարձակվող Լիոնել Մեսին սոցցանցերում հրապարակում է արել և անդրադարձել Արգենտինայի ազգային հավաքականի կազմում երկու տարի առաջ աշխարհի չեմպիոն դառնալուն։
«Սիրում եմ դեկտեմբերն ու սուրբծննդյան օրերը։ Երկու տարի առաջ վերջին ամիսը կարող էր շատ դառն ավարտվել, բայց այն դարձավ իմ կարիերայի ամենաքաղցր պահը։ Այժմ յուրաքանչյուր դեկտեմբերին այդ հիշողությունները վերապրում եմ։ Շնորհավորում եմ բոլորին աշխատհի չեմպիոն դառնալու երկրորդ տարեդարձի առթիվ»,- գրել է «Ոսկե գնդակի» 8-ակի դափնեկիրը։
Հիշեցնենք, որ «Ալբիսելեստեն» 2022 թ. Կատարում կայացած աշխարհի առաջնության եզրափակիչում դրամատիկ պայքարում հետխաղյա 11-մետրանոցներով հաղթել էր Ֆրանսիայի հավաքականին։ Հանդիպման հիմնական ու լրացուցիչ ժամանակն ավարտվել էր 3-3 հաշվով։ Մեսին ԱԱ-ում խփել էր 7 գոլ, կատարել 3 ասիստ, ճանաչվել մրցաշարի լավագույն ֆուտբոլիստ։