Աշխարհի չեմպիոն Արգենտինայի հավաքականի ավագ Լիոնել Մեսին, հաղթական գոլի հեղինակ դառնալով ամերիկյան «Ինտեր Մայամիի» կազմում նորամուտի խաղում, արտահայտել է իր տպավորությունները:
«Ցանկանում էինք մեկնարկել հաղթանակով ու երջանկացնել մեր երկրպագուներին: Շատ կարևոր էր հաջող մեկնարկը:
Գոլ խփելու վերջին հնարավորությունը ստացա, ու, բարեբախտաբար, ստացվեց»,- արգենտինացու խոսքը մեջբերում է բրիտանական The Sun-ը:
Հիշեցնենք, որ Լիոնել Մեսին փոխարինման էր մտել մեքսիկական «Կրուս Ասուլի» դեմ Leagues Cup մրցաշարի հանդիպման 54-րդ րոպեին ու տուգանայինից տպավորիչ գոլով էր աչքի ընկել ավելացված չորրորդ րոպեին՝ ձևակերպելով վերջնական հաշիվը՝ 2-1: