«Ինտեր Մայամիի» հարձակվող Լինոել Մեսին Instragram-ի իր էջում բացատրել է, թե ինչու չի միացել Արգենտինայի հավաքականին:
«Շատ եմ ցավում, որ բաց եմ թողնելու Ուրուգվայի ու Բրազիլիայի դեմ հանդիպումները: Շատ էի ցանկանում խաղալ, սակայն վնասվածքի պատճառով չկարողացա միանալ հավաքականին:
Թիմին կաջակցեմ, ինչպես ցանկացած արգենտինացի: Առա՛ջ, Արգենտինա»,- գրել է աշխարհի չեմպիոնի ավագը:
Արգենտինայի հավաքականը մարտին Ուրուգվայի ու Բրազիլիայի ազգային թիմերի հետ կմրցի ԱԱ-2026-ի ընտրական փուլում:


