Աշխարհի նորընծա չեմպիոն Արգենտինայի հավաքականի ավագ, MLS-ը ներկայացնող «Ինտեր Մայամիի» նորեկ Լիոնել Մեսին խոստովանել է, որ անհանգիստ է ամերիկյան ակումբ տեղափոխությունից առաջ: Օրեր առաջ «Ոսկե գնդակի» 7-ակի դափնեկիրը մասնակցել էր Արգենտինայի հավաքականի և իսպանական «Վիլյառեալի» լեգենդար ֆուտբոլիստ Խուան Ռոման Ռիկելմեի հրաժեշտի խաղին ու առաջին կեսում ձևակերպել հեթ-տրիկ:
«Շատ հաճելի է Ռիկելմեի հրաժեշտի խաղին ներկա գտնվելը: Այնուհետև մի քանի օր կհանգստանամ ու կժամանեմ նոր քաղաք, նոր ակումբ: Շատ անհանգիստ եմ»,- ասել է Մեսին Argentinian Public Television-ի եթերում:
Հիշեցնենք, որ Մեսին 2005-2021-ին պաշտպանել էր կատալոնական «Բարսելոնայի» գույները, իսկ 2021-2023-ին խաղացել էր ֆրանսիական ՊՍԺ-ում: 36-ամյա ֆուտբոլիստը «Բարսելոնայի» պատմության լավագույն ռմբարկուն է, անցկացրած 778 խաղում դարձել է 672 գոլի և 303 գոլային փոխանցման հեղինակ: Ֆրանսիայի չեմպիոնի կազմում հարձակվողը մասնակցել է 75 հանդիպման, խփել 32 գոլ և կատարել 35 ասիստ։


