Logo

Չեմպիոնների լիգա. Շաբաթվա լավագույն գոլը (տեսանյութ)

Հեղինակ
Ալբերտ Շահինյան
18:23 / 06.10.2022ՍՊՈՐՏ
null

Ֆրանսիայի չեմպիոն ՊՍԺ-ի արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսիի՝ պորտուգալական «Բենֆիկայի» դեմ խաղում (1-1) խփած գոլը լավագույնն է ճանաչվել Չեմպիոնների լիգայի խմբային փուլի 3-րդ տուրում:

35-ամյա ֆուտբոլիստն աչքի էր ընկել հանդիպման 22-րդ րոպեին՝ բոլոր մրցաշարերում գոլ խփելով 6-րդ խաղում անընդմեջ: Այդ գոլի շնորհիվ Մեսին նաև ռեկորդ էր սահմանել Չեմպիոնների լիգայում:

Մրցանակի համար պայքարում էին նաև Դորտմունդի «Բորուսիայի» պորտուգալացի պաշտպան Ռաֆայել Գերեյրուն, Անգլիայի փոխչեմպիոն «Լիվերպուլի» անգլիացի պաշտպան Տրենտ Ալեքսանդր-Առնոլդն ու գերմանական «Լայպցիգի» պորտուգալացի հարձակվող Անդրե Սիլվան: 

Հիշեցնենք, որ «Ոսկե գնդակի» յոթակի դափնեկիր Մեսին ընթացիկ մրցաշրջանում փարիզյան ակումբի կազմում անցկացրած 13 խաղում խփել է 8 գոլ ու կատարել նույնքան գոլային փոխանցում:

Չեմպիոնների լիգայի շաբաթվա լավագույն ֆուտբոլիստը (տեսանյութ)

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ