Փարիզի ՊՍԺ-ի արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսին Մյունխենի «Բավարիայի» դեմ Չեմպիոնների լիգայի խաղարկության 1/8 եզրափակիչի պատասխան խաղից առաջ խոսել է Ֆրանսիայի չեմպիոնի՝ հաջորդ փուլ դուրս գալու հնարավորության մասին:
««Մարսելի» ու «Լիլի» նկատմամբ հաղթանակները դրական տրամադրվածություն են ապահովել թիմում: Հատկապես շատ լավ խաղացինք «Մարսելի» հետ: Կփորձենք անել ամեն ինչ ու փոխել իրավիճակը «Բավարիայի» դեմ խաղում: Սա մեր ընդհանուր նպատակն է:
Անհրաժեշտ է խաղին ներկայանալ հաջորդ փուլ դուրս գալու տրամադրվածությամբ: Վճռորոշ կլինեն մանրուքները, քանի որ նրանց խաղադաշտում հաղթելը շատ բարդ է: Միևնույն ժամանակ, եթե ամեն ինչ անենք ճիշտ, կկարողանանք շտկել իրավիճակը»,- աշխարհի նորընծա չեմպիոնի խոսքը մեջբերում է ՈւԵՖԱ-ի մամուլի ծառայությունը:
Հիշեցնենք, որ Փարիզում կայացած առաջին խաղում գերմանական գրանդը հաղթել էր նվազագույն հաշվով:
«Բավարիա» - ՊՍԺ հանդիպումը կկայանա մարտի 8-ին ու կմեկնարկի Երևանի ժամանակով կեսգիշերին: