Ֆրանսիական ՊՍԺ-ի և Արգենտինայի ազգային հավաքականի հարձակվող Լիոնել Մեսին խոսել է Կատարում ընթացող ֆուտբոլի աշխարհի առաջնության կիսաեզրափակիչում կայանալիք Խորվաթիայի դեմ խաղի մասին:
«Մեզ դժվար հանդիպում է սպասվում: Խորվաթիան ցույց է տալիս, որ հիանալի թիմ է: Նրանք Բրազիլիայի դեմ հավասար խաղ ցուցադրեցին, իսկ երբեմն՝ ավելի լավ տեսք ունեին՝ հատկապես դաշտի կենտրոնում:
Խորվաթիայի հավաքականը դեռ նախորդ աշխարհի առաջնությունից մարզում է նույն մարզիչը: Նրանք իրար շատ լավ գիտեն և պատահական չեն հայտնվել այստեղ:
Սա կիսաեզրափակիչն է և այն դժվար է լինելու»,- Մեսիի խոսքը մեջբերում է TyC Sports-ը:
Հիշեցնենք, որ Արգենտինա - Խորվաթիա հանդիպումը կկայանա դեկտեմբերի 13-ին և կմեկնարկի Երևանի ժամանակով 23:00-ին:


