Logo

Մեսի. «Կարողացա իրականացնել իմ բոլոր երազանքները»

00:14 / 18.10.2024Ֆուտբոլ
null

Ամերիկյան «Ինտեր Մայամիի» և Արգենտինայի հավաքականի հարձակվող Լիոնել Մեսին Marca-ին տված հարցազրույցում նշել է, որ իրագործել է իր բոլոր երազանքները:

«Կարողացա իրականացնել իմ բոլոր երազանքները և հասնել շատ ավելիին, քան երազում էի մանկուց: Աստված ինձ այդ հնարավորությունը պարգևեց: Ես կարողացա իրագործել ֆուտբոլիստի համար ամենամեծ երազանքը` աշխարհի չեմպիոն դառնալը։ Շատ տիտղոսներ եմ նվաճել իմ կյանքի ակումբի՝ «Բարսելոնայի» հետ։ Տիտղոսներ նվաճեցի նաև ՊՍԺ-ի հետ, այժմ էլ` «Ինտերի» հետ։ Ես պայքարում եմ, որ շարունակեմ հասնել էլ ավելիին։

Փորձում եմ վայելել ամեն օրը։ Հուսով եմ` կշարունակեմ հանդես գալ բարձր մակարդակով, որպեսզի ինձ լավ զգամ և երջանիկ լինեմ»,- ասել է «Ոսկե գնդակի» 8-ակի դափնեկիրը:

Հիշեցնենք, որ 37-ամյա Մեսին «Ինտերի» հետ վաղաժամ ապահովել է MLS-ի կանոնավոր առաջնության չեմպիոնությունը:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ