«Ինտեր Մայամիի» հարձակվող Լիոնել Մեսին աշխարհի ակումբային առաջնության 1/8 եզրափակիչում ՊՍԺ-ից կրած պարտությունից (0-4) հետո սոցցանցերում հրապարակում է արել.
«Աշխարհի ակումբային առաջնությունը մեզ համար ավարտվեց Չեմպիոնների լիգայի գործող հաղթողից կրած պարտությունով։ ՊՍԺ-ում կան մարդիկ, որոնց ես հարգում եմ և ուրախ էի կրկին հանդիպել նրանց։
Մենք հպարտությամբ ենք հեռանում, քանի որ լուծել էինք մեր առջև դրված խնդիրն ու դուրս էինք եկել 1/8 եզրափակիչ։ Այժմ կկենտրոնանանք MLS-ի ու մյուս մրցաշարերի վրա»,- գրել է արգենտինացի ֆուտբոլիստը։
«Ոսկե գնդակի» 8-ակի դափնեկիրը մրցաշարի 4 խաղում 1 գոլ է խփել։


