Ֆրանսիական ՊՍԺ-ի և Արգենտինայի հավաքականի հարձակվող Լիոնել Մեսին ակնարկել է, որ շուտով կարող է ավարտել կարիերան:
«Ես սիրում եմ ֆուտբոլը, մեծ բավականություն եմ ստանում դրանից: Ամբողջ կյանքումս ֆուտբոլ եմ խաղացել: Վստահ եմ, որ ապագայում իմ գործունեությունը ևս կապված է լինելու դրա հետ, չնայած դեռ չգիտեմ՝ ինչպես:
Չեմ կարծում, թե երկար կխաղամ: Մանկուց երազել եմ խաղալ Արգենտինայի առաջնությունում, բայց հիմա դա կախված է շատ գործոններից:
Հիմա ես վայելում եմ կյանքը Փարիզում: ՊՍԺ-ում առաջին մրցաշրջանը մեծ փոփոխություն էր իմ կյանքում, շատ ժամանակ պահանջվեց հարմարվելու համար, քանի որ ամեն բան շատ անսպասելի կատարվեց»,- Մեսիի խոսքը մեջբերում է Marca-ն: