Արգենտինայի հավաքականի և ամերիկյան «Ինտեր Մայամիի» ռմբարկու Լիոնել Մեսին պատասխանել է Մունդիալ-2026-ին մասնակցելու վերաբերյալ հարցին:
«Այս տարին շատ կարևոր է լինելու որոշում կայացնելու համար: Կխաբեի, եթե ասեի, թե մտածում եմ Մունդիալին մասնակցելու մասին»,- «Ոսկե գնդակի» 8-ակի դափնեկրի խոսքը մեջբերում է ակումբի մամուլի ծառայությունը:
Մունդիալ-2026-ը կայանալու է ԱՄՆ-ում, Կանադայում և Մեքսիկայում:
Հունիսին Մեսին կդառնա 38 տարեկան:


