Ամերիկյան «Ինտեր Մայամիի» լեգենդար հարձակվող Լիոնել Մեսին իր ինստագրամյան էջում գրառում է կատարել` անդրադառնալով Արգենտինայի Բաիա Բլանկա քաղաքում տեղի ունեցած ջրհեղեղին:
«Մենք ցավով հետևում ենք այն ամենին, ինչ կատարվում է Բաիա Բլանկայում: Ցավակցում եմ հարազատներ կորցրած ընտանիքներին: Մեծ ուժ բոլորին, որոնք դժվարին ժամանակներ են ապրում»,- գրել է Արգենտինայի հավաքականի ավագը:
Բուենոս Այրեսի շրջանի հարավ-արևմուտքում գտնվող քաղաքում տեղի ունեցած ջրհեղեղի հետևանքով մահացել է առնվազն 16 մարդ: Քաղաքի զգալի հատվածներ մնացել են առանց էլեկտրականության, և առնվազն 1200 մարդ տարհանվել է։



