«Ոսկե գնդակի» 6-ակի դափնեկիր Լիոնել Մեսին խոսել է ՊՍԺ տեղափոխվելու մասին․
«Բարսայից» հեռանալն իսկապես դժվար էր։ Բայց ես շատ ուրախ եմ միանալ ՊՍԺ-ին։ Ակումբը շատ արագ գործեց և լուրջ բանակցություններ է սկսել իմ հեռանալու հայտարարությունից անմիջապես հետո, որը «Բարսելոնան» հրապարակել էր հինգշաբթի: Հեռանալուց առաջ ես «Բարսայի» երկրպագուներին ասել էի, որ միշտ երախտապարտ կլինեմ նրանց սիրո համար։ Նրանք գիտեին, որ պայմանագիր կկնքեմ ուժեղ ակումբի հետ։ Քանի որ ես բնավորությամբ հաղթող եմ»։
Մեսին ՊՍԺ-ի հետ 2 տարվա պայմանագիր է կնքել։ Ֆուտբոլիստի աշխատավարձը փարիզյան թիմում կկազմի 35 մլն եվրո։

