Logo

Մեսի. «Արգենտինայի հավաքականը խոսում է ֆուտբոլի միջոցով»

18:55 / 26.03.2025Ֆուտբոլ
null

Արգենտինայի հավաքականի ավագ Լիոնել Մեսին շնորհավորել է թիմին ԱԱ-2026-ի որակավորման փուլում գրանցած հաղթանակների կապակցությամբ:

Մարտի 26-ին «Ալբիսելեստեն» 4:1 հաշվով հաղթել էր Բրազիլիայի հավաքականին, իսկ մարտի 22-ին 1:0 հաշվով առավելության էր հասել Ուրուգվայի թիմի դեմ խաղում:

«Խաղադաշտում և դրանից դուրս՝ որտեղ էլ լինի, այս հավաքականը խոսում է ֆուտբոլի միջոցով:

Շնորհավորում եմ այսօրվա հիանալի խաղի և Ուրուգվայի դեմ խաղում հաղթանակի կապակցությամբ»,- Instagram-ում գրել է «Ինտեր Մայամիի» հարձակվողը:

Աշխարհի չեմպիոնն առաջինն է Հարավային Ամերիկայի ընտրական գոտուց նվաճել ԱԱ-2026-ի ուղեգիր:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ