Փոլ Մերսոնը խոսել է Անգլիայի Պրեմիեր լիգայի 13-րդ տուրում կայանալիք «Չելսի» - «Արսենալ» հանդիպման մասին, հայտնում է Sportskeeda-ն։
«Եթե «Արսենալը» հաղթի «Չելսիին», չեմպիոնական պայքարը կավարտվի։
Սպասում եմ, որ այս տուրում կհաղթի նաև «Մանչեսթեր Սիթին», բայց նույնիսկ այդ դեպքում «Արսենալի» հաղթանակը կտա բոլոր հարցերի պատասխանները։
Եթե հաղթի «Չելսին», կդառնա չեմպիոնության հավակնորդ, բայց հարցն այն է` արդյոք ակումբը կարո՞ղ է նման արդյունք գրանցել, թե՞ ոչ։ Ես այդպես չեմ կարծում։
Ինձ շատ դուր է գալիս «Չելսիի» խաղաոճը, բայց կարծում եմ` «Արսենալը» չի կարող պարտվել այս խաղը։ Դրանից բացի, «Չելսին» այժմ չունի Պրեմիեր լիգան հաղթելու փորձ։ Նրանք երիտասարդ թիմ ունեն, և խանգարում է անկայունությունը»,- ասել է «Արսենալի» նախկին հարձակվողը։
«Չելսի» - «Արսենալ» հանդիպումը կկայանա նոյեմբերի 30-ին և ժամը 20:30-ից կհեռարձակվի «Ֆասթ Սպորտ 1»-ով։
Պրեմիեր լիգայի հանդիպումները ցուցադրվում են «Ֆասթ Սպորտ» հեռուստաալիքների («Ֆասթ Սպորտ», «Ֆասթ Սպորտ 1», «Ֆասթ Սպորտ 2») ուղիղ եթերում: Բոլոր խաղերը հեռարձակվում են Fast TV հավելվածում (iOS, Android):


