Logo

Մերսոն. «Արսենալը» կոչնչացնի «Տոտենհեմին», պարզապես կտոր-կտոր կանի»

11:43 / 24.09.2023• Ֆուտբոլ
null

«Արսենալի» նախկին ֆուտբոլիստ Փոլ Մերսոնը կարծում է, որ այսօր կայանալիք լոնդոնյան դերբիում «զինագործները» հաղթելու են «Տոտենհեմին»:

«Արսենալի» հաղթանակից բացի ուրիշ ոչինչ չեմ կանխատեսում: Նրանք կոչնչացնեն «Տոտենհեմին», պարզապես կտոր-կտոր կանեն: «Մանչեսթեր Յունայթեդն» առաջին խաղակեսում 14 հարված հասցրեց «Տոտենհեմի» դարպասին: Թողեց նույնն անել «Արսենալին» և կտեսնենք ինչ հետևանք կունենա:

Ինձ դուր է գալիս «Տոտենհեմի» ֆուտբոլը, այն արկածախնդրության է նման: Այդպես չի կարելի «Արսենալի» դեմ խաղալ, բայց Պոստեկողլուն չի կարող իր ֆուտբոլիստներին հրահանգել հրաժարվել այն ոճից, որն ինքն է դավանում: Նա չի կարող հանկարծ ասել. «Եկեք հակագրոհներով խաղանք»:

«Տոտենհեմը» լավ ֆուտբոլիստներ ունի, բայց դուք Մեդիսոնին Էդեգորից բարձր չեք դասի, ինչպես նաև Բիսումային՝ Ռայսից: Բոլոր խաղային դիրքերում «Արսենալի» ֆուտբոլիստներն ավելի բարձր կարգի են»,- Sky Sports-ի եթերում ասել է Մերսոնը:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ