Ֆորմուլա-1-ի «Մերսեդես» թիմի ղեկավար Տոտո Վոլֆը հաստատել է, որ շուտով կհայտարարվի աշխարհի 7-ակի չեմպիոն, բրիտանացի մրցարշավորդ Լյուիս Հեմիլթոնի հետ նոր պայմանագիր կնքելու մասին:
«Շարունակում եմ վստահ լինել այդ հարցում: Այլևս չենք խոսում գումարի կամ պայմանագրի տևողության մասին: Կան մանր դետալներ, որոնք հստակեցնելու կարիք ունեն: Ցանկանում ենք Հեմիլթոնի հետ պայմանագիրը երկարաձգել լավագույն կերպով»,- Վոլֆի խոսքը մեջբերում է Sky Sports-ը:
Հիշեցնենք, որ 38-ամյա Լուիս Հեմիլթոնը «Մերսեդեդը» ներկայացնում է 2013 թվականից:


