Հայաստանը ներկայացնող Էլինա Ավանեսյանը հաղթանակով է մեկնարկել Մերիդայի WTA-500 շարքի մրցաշարում։
Աշխարհի 45-րդ ռակետը կանանց մենախաղի առաջին շրջանում 4-6, 6-3, 6-3 հաշվով հաղթել է Մագդալենա Ֆրեշին (Լեհաստան, 31-րդ ռակետ)։ Մրցախաղը տևել է 2 ժամ 19 րոպե։
Հայ թենիսիստուհին 1/8 եզրափակիչում կմրցի Ջեսիկա Բուզաս Մանեյրոյի (Իսպանիա, 66-րդ ռակետ) դեմ։


