UFC-ի թեթևագույն քաշային կարգի գործող չեմպիոն Մերաբ Դվալիշվիլին հայտարարել է, որ կարող է ևս մեկ մենամարտ անցկացնել ռուս Պետր Յանի դեմ, հաղորդում է Metaratings-ը:
Վրացին 2023 թվականի մարտին UFC Fight Night 221-ում մրցավարների միաձայն որոշմամբ հաղթել էր փորձառու Յանին:
Հիշեցնենք, որ նախորդ ամիս 34-ամյա Դվալիշվիլին UFC 311-ում հաղթել էր ռուսաստանցի Ումար Նուրմագոմեդովին և պաշտպանել չեմպիոնությունը:


