Logo

Դվալիշվիլին հաղթեց Նուրմագոմեդովին և պաշտպանեց չեմպիոնությունը

10:45 / 19.01.2025Խառը մենամարտեր
null

Վրացի մարտիկ Մերաբ Դվալիշվիլին մրցավարների միաձայն որոշմամբ հաղթեց դաղստանցի Ումար Նուրմագոմեդովին և առաջին անգամ պաշտպանեց UFC-ի թեթևագույն քաշային կարգի չեմպիոնական գոտին:

5 ռաունդից հետո մրցավարները միաձայն հաղթանակը շնորհեցին 34-ամյա Դվալիշվիլիին` 48-47, 49-46, 48-47:

Այս հաղթանակը վրացու համար 19-րդն է կարիերայում, ունի նաև չորս պարտություն: Նուրմագոմեդովի առաջին պարտությունն է, մինչև այս նա 18 հաղթանակ էր տարել:

UFC 311-ը հեռարձակվում էր Fast TV հավելվածում (iOSAndroid):

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ