Logo

Մերաբ Դվալիշվիլիի տպավորիչ ռեկորդը

17:57 / 05.10.2025Խառը մենամարտեր
null

Վրացի Մերաբ Դվալիշվիլին UFC-ի թեթևագույն քաշային կարգի պատմության մեջ միակ մարտիկն է, որը մեկ տարվա ընթացքում 3 անգամ պաշտպանել է չեմպիոնությունը, հաղորդում է մրցաշարի մամուլի ծառայությունը:

Ընդհանուր առմամբ` բոլոր քաշային կարգերում պատմության մեջ 8 մարտիկներ են մեկ տարում 3 անգամ պաշտպանել գոտին:

Դվալիշվիլին UFC-ում 14 անընդմեջ հաղթանակ ունի, զիջում է միայն Կամարու Ուսմանին, Իսլամ Մախաչևին (15-ական) և Անդերսոն Սիլվային (16):

Հիշեցնենք, որ Դվալիշվիլին Լաս Վեգասում կայացած UFC 320-ում մրցավարների միաձայն որոշմամբ հաղթել էր Քորի Սենդհագենին (49-45, 49-45, 49-46):

UFC-ի մրցաշարերը ցուցադրվում են «Ֆասթ Սպորտ» հեռուստաալիքների («Ֆասթ Սպորտ», «Ֆասթ Սպորտ 1», «Ֆասթ Սպորտ 2») ուղիղ եթերում: Բոլոր մենամարտերը հեռարձակվում են Fast TV հավելվածում (iOSAndroid):

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ