Աշնանային ցուրտ կամ անձրևոտ օրերն արդեն մոտ են, երբ մարդ իսկապես ցանկանում եք մնալ տանը, փաթաթվել վերմակով և մի բաժակ տաքացնող ինչ-որ բան խմել և գիրք կարդալ՝ հոգին ջերմացնող ինչ-որ բան:
Մեր ընտրանիում` 5 գիրք, որոնք կօգնեն ձեզ վայելել աշնանային երկար երեկոները:
Աշուն. Autumn
հեղինակ Ալի Սմիթ
Բուքերյան մրցանակի շորթ լիսթերում հաճախ է հայտնվում շոտլանդացի գրող Ալի Սմիթի անունը: Նա սիրում է փորձարկել ոճերը և բովանդակությունը: Նրա տեքստերը արձակի և պոեզիայի, անցյալի և ներկայի, ծիծաղելիի և լուրջի արանքում են: «Աշուն» վեպը հիշեցնում է ընկած տերևներով կտավ: Այստեղ արվեստ և քաղաքականություն կա, մենությաուն և զարմանալի սեր կա, երկու մարդ կան, որոնց բաժանում են գրեթե 70 տարիներ:
Սեզոնային շարքի առաջին մասը արժանացել է The New York Times-ի, The Guardian-ի և The Washington Post-ի տարվա լավագույն գրքի կոչմանը: Այն իդեալական է յուրաքանչյուրի համար, ով պատրաստ է դանդաղ ընկնել աշնանային թանձր մառախուղի մեջ:
Ծառն աճում է Բրուքլինում / A Tree Grows in Brooklyn
հեղինակ՝ Բեթի Սմիթ
Բեթի Սմիթի դեբյուտային վեպը դարձավ բեսթսելեր ԱՄՆ-ում դեռ 1940-ականներին: Այսօր այն ամերիկյան պատանեկան գրականության դասական վեպերից է: Բրուքլինի աղքատ ընտանիքի մի ուրախ աղջկա պատմություն է սա, որը կջերմացնի բոլորի սրտերը:
1912-ի մռայլ ամառվանից ի վեր, մեր առջև անցնում է երիտասարդ գրքասերի կյանքի հինգ տարին: Ֆրենսին մեծանում է և սովորում է ամեն ինչում տեսնել լավն ու վատը, երջանկություն գտնել պարզ ուրախությունների մեջ և չհանձնվել նպատակ տանող ճանապարհին:
Վեպը հիմնված է գրողի մանկության հիշողությունների վրա, և հերոսները, պատկերված իրենց բոլոր թերություններով ու իսկականությամբ: