Logo

Մեր մրցակիցները. փոփոխություն Իռլանդիայի հավաքականի հայտացուցակում

19:26 / 07.10.2025Ֆուտբոլ
Պաշտոնական
null

Շոտլանդական «Դանդի Յունայթեդի» պաշտպան Ուիլ Ֆերին հրավիրվել է Իռլանդիայի ազգային հավաքական, հայտնում է «Կանաչ բանակի» մամուլի ծառայությունը։

24-ամյա ֆուտբոլիստը փոխարինել է հունգարական «Ֆերենցվարոշի» եզրային կիսապաշտպան Կալում Օ'Դաուդային և անգլիական «Իփսվիչ Թաունի» հարձակվող Սեմի Սմոդիչին, որոնք վնասվածք են ստացել։

Իռլանդիայի հավաքականն ԱԱ-2026-ի եվրոպական գոտու ընտրական մրցաշարի F խմբի չորրորդ տուրում հոկտեմբերի 14-ին Դուբլինում կմրցի Հայաստանի թիմի դեմ։ Հանդիպումը ժամը 22:30-ից կլինի «Ֆասթ Սպորտ»-ի ուղիղ եթերում։

ԱԱ-2026-ի եվրոպական գոտու ընտրական մրցաշարի հանդիպումները ցուցադրվում են «Ֆասթ Սպորտ» հեռուստաալիքների («Ֆասթ Սպորտ», «Ֆասթ Սպորտ 1», «Ֆասթ Սպորտ 2») ուղիղ եթերում: Բոլոր խաղերը հեռարձակվում են Fast TV հավելվածում (iOSAndroid):

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ