Logo

Մեր մրցակիցները. Փոփոխություն Հունգարիայի հավաքականի հայտացուցակում

18:59 / 06.10.2025Ֆուտբոլ
Պաշտոնական
null

Բուդապեշտի ՄՏԿ-ի դարպասապահ Պատրիկ Դեմյենը հրավիրվել է Հունգարիայի ազգային հավաքական, հայտնում է հավաքականի մամուլի ծառայությունը։

Դեմյենը հայտացուցակում փոխարինել է «Ֆերենցվարոշի» դարպասապահ Դենեշ Դիբուսին, որը վնասվածք է ստացել։

Որակազրկման պատճառով Մարկո Ռոսիի գլխավորած թիմից Հայաստանի հավաքականի դեմ աշխարհի 2026թ. առաջնության եվրոպական գոտու ընտրական մրցաշարի երրորդ տուրի հանդիպումը բաց կթողնեն նաև հարձակվողներ Բառնաբաշ Վարգան ու Ռոլանդ Շալայը։

Հունգարիա - Հայաստան հանդիպումը կկայանա հոկտեմբերի 11-ին և ժամը 19:45-ից կլինի «Ֆասթ Սպորտ»-ի ուղիղ եթերում։

Հունգարիայի հավաքականը F խմբի չորրորդ տուրում էլ հոկտեմբերի 14-ին մրցակցի դաշտում կհանդիպի Պորտուգալիայի թիմին։

ԱԱ-2026-ի եվրոպական գոտու ընտրական մրցաշարի հանդիպումները ցուցադրվում են «Ֆասթ Սպորտ» հեռուստաալիքների («Ֆասթ Սպորտ», «Ֆասթ Սպորտ 1», «Ֆասթ Սպորտ 2») ուղիղ եթերում: Բոլոր խաղերը հեռարձակվում են Fast TV հավելվածում (iOSAndroid):

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ