Իռլանդիայի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Հեյմիր Հալգրիմսոնը ներկայացրել է թիմի հայտացուցակն աշխարհի 2026 թվականի առաջնության եվրոպական գոտու ընտրական մրցաշարում Պորտուգալիայի և Հայաստանի դեմ հոկտեմբերին կայանալիք խաղերի համար:
Our MNT squad to face Portugal & Armenia is in 🇮🇪
— Ireland Football ⚽️🇮🇪 (@IrelandFootball) October 2, 2025
Seven players return to the set-up including Seamus Coleman & a first call-up for John Egan since 2023 🤝
Sat 11 Oct | 🇵🇹🇮🇪
Tue 14 Oct | 🇮🇪🇦🇲
🎟️ | https://t.co/B5H5QoFfWm pic.twitter.com/23lbaZN7mW
Հայաստանի ազգային հավաքականն Իռլանդիայի թիմին կհյուրընկալվի հոկտեմբերի 14-ին Դուբլինի «Ավիվա» ստադիոնում: Մինչև այդ` հոկտեմբերի 11-ին, Հայաստանի հավաքականը Բուդապեշտի «Պուշկաշ Արենայում» կհյուրընկալվի Հունգարիայի թիմին, իսկ Իռլանդիան նույն օրն արտագնա մրցավեճում կհանդիպի Պորտուգալիային:
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 9-ին Եղիշե Մելիքյանի գլխավորած Հայաստանի հավաքականը Երևանի` Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» ստադիոնում 2-1 հաշվով հաղթել էր Իռլանդիային:
Ընտրական F խմբի առաջատարը 6 միավորով Պորտուգալիան է, Հայաստանը 3 միավորով երկրորդն է, Հունգարիան ու Իռլանդիան վաստակել են 1-ական միավոր։
Մունդիալ-2026-ի եվրոպական գոտու ընտրական մրցաշարի հանդիպումները ցուցադրվում են «Ֆասթ Սպորտ» հեռուստաալիքների («Ֆասթ Սպորտ», «Ֆասթ Սպորտ 1», «Ֆասթ Սպորտ 2») ուղիղ եթերում: Բոլոր խաղերը հեռարձակվում են Fast TV հավելվածում (iOS, Android):
Կարդացեք նաև`

